Shantnews.am-ը գրում է․

Մոսկվայում մուրացկանից գողացել են 750 հազար ռուբլի: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 15-ին մոսկվայի բնակիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Իլովայսկա փողոցում իր վրա հարձակվել է երկու անծանոթ: Հարձակվողներից մեկը բռնել էր նրա ձեռքերը, իսկ երկրորդը՝ վերցրել է գոտուց կախված պայուսակը, որտեղ իբր թե պահվում էին նրա բոլոր փաստաթղթերը և գումարը:

Հայտնի է, որ տուժածը չունի սեփական տուն, նա ապրում է սոցիալական կենտրոնում:

Հարձակում գործած անձանց առայժմ չեն գտել: Հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել