Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում արտակարգ դրության ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում որևէ խնդիր չենք ունենա: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսօր հանդիպում ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ և հավաստիացել ենք, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաև հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք: Այն խոցելի տեխնիկական օղակները, որոնցում հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի մասնագետների փոխարինելիություն ապահովվի»,-հայտարարեց նախարարը:

Նա հայտնեց նաև, որ ռադիո և հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից ևս որևէ խնդր չի լինի՝ ոլորտի բոլոր ռիսկերը կառավարելի են:

Անդրադառնալով սպասարկման կենտրոններին՝ նախարարը նշեց, թե որոշակի սահմանափակումներ կան՝ հաշվի առնելով թե՛ բնակիչների, թե՛ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածմանը չնպաստելը: Արշակյանը հավելեց, որ որոշ կենտրոնական հատվածներում սպասարկող գրասենյակներ կան:

Վճարումների մասին խոսելով՝ նախարարը նշեց, թե բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել