Իտալացի գեղեցկուհի Մոնիկա Բելուչին շատերի համար իսկական գեղեցկության չափանիշ է: Մոնիկայի իդեալական տեսքը, իհարկե, տարիների ընթացքում փոխվում է, բայց դերասանուհին շարունակում է մնալ աներևակայելի գրավիչ:

Նրա հիմնական կանոնն այն է, որ ծերացումը հնարավոր է կանխել միայն այն դեպքում, եթե աշխատեք դրա դեմ: Մոնիկան բազմիցս ասել է, որ դեռ պատանեկությունից սկսել է հոգ տանել դեմքի, մազերի և մարմնի մասին:

Ժամանակակից աշխարհում երիտասարդության պաշտամունքի ֆոնին Մոնիկա Բելուչիի ժողովրդականությունը պարզապես զարմանալի է, քանի որ սեպտեմբերի 30-ին (Կշեռք) նա դարձավ 55 տարեկան:

Մոնիկան Dolce & Gabbana-ի մշտական մուսան է: Նրանց համագործակցությունը շարունակվում է ավելի քան 25 տարի:

Արժե սկսել նրանից, որ Մոնիկան պլաստիկ վիրահատություն չի կատարել:

Ակնհայտ է, որ Բելուչին իր տարիքում շարունակում է ապավինել ոչ թե ձիգ դեմքին, այլ սեքսուալությանը: Համաշխարհային կինոյի լեգենդը խոստովանեց, որ նա երբեք չի վախեցել ծերանալուց:

Բնական լինել, թե ոչ՝ ամեն մեկն ինքն է որոշում:

Image result for монике беллуччи

Նա սիրում է մի բաժակ գինի խմել և ծխախոտ ծխել, կարծում է, որ կարիք չկա ինքներդ ձեզ զրկելու նման հաճույքներից:

Երևում է, որ գեղեցկուհին բնականոն է ծերանում՝ չկորցնելով երբեմնի գրավչությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել