168.am-ը գրում է.

Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում արագացրել է անկումը եւ հասել բարելի դիմաց 30,43 դոլարի նշագծին, ինչը 10,1 տոկոսով ցածր է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակից: Դա հետեւում է Երեւանի ժամանակով 15:31-ի դրությամբ առեւտրական հարթակի տվյալներից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Երեւանի ժամանակով 15:43-ին Brent մակնիշի նավթի արժեքը հասել է 30,3 դոլարի նշագծին (-10,5 տոկոս), իսկ WTI-ինը՝ 29,53 դոլարի նշագծին (-8 տոկոս):

Նավթի գների նվազման ֆոնին ռուբլին էժանանում է ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Այսպես, դոլարի փոխարժեքը գտնվում էր 75,05 ռուբլու մակարդակի վրա (+3,4 տոկոս), իսկ եվրոյի փոխարժեքը հասնում էր 83,8 ռուբլու (+3,8 տոկոս):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել