Ի՞նչ հիմնական սխալներ են գործում աղջիկները

1. Ամենալավը երևալու փորձը: Աղջիկները փորձում են ի ցույց դնել իրենց բոլոր դրական կողմերը, տաղանդներն ու ունակությունները և հնարավորինս լավ հանդես գալ տղամարդու աչքերում, սակայն, հիշեք, որ տղամարդը ենթագիտակցորեն պետք է առաջնորդ լինի հարաբերություններում, հետևաբար թույլ տվեք, որ նա դրսևորի իրեն:

2. Հեռահար ծրագրեր: Պետք չէ հարաբերությունների սկզբից խոսել ամուսնության և հեռուն գնացող ծրագրերի մասին: Բավական է միայն, որ տղամարդն իմանա ձեր մտադրությունների լրջության մասին, իսկ լրացուցիչ ճնշումը կարող է վախեցնել նրան:

3. Նախորդ հարաբերությունները: Նոր հարաբերություններ սկսելիս անցյալին անդրադառնալը տաբու է: Նույնիսկ եթե սիրելին հարցնում է Ձեր անցյալի մասին, հարկ չկա ամեն ինչ պատմելու բոլոր մանրամասներով և փորձելու պարզել նրա անցյալը: Այժմ ձեր կյանքում նոր փուլ է սկսվում, ուրեմն անցյալը թողեք հետևում և երբեք մի՜ համեմատեք նրան ուրիշների հետ:

4. 24 ժամ կապի մեջ: Պետք չէ զանգահարել նրան 5 րոպեն մեկ կամ սիրային նամակներ գրել: Դրանով դուք ցույց եք տալիս տղամարդուն, որ նա ձեր կյանքում գլխավոր և առաջնային տեղ է զբաղեցնում, և ուրեմն պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Եվ պետք չէ անընդհատ հարցնել նրան, թե որտեղ է և ինչ է անում, մի՛ զրկեք տղամարդուն նրա ազատությունից: Մի վերածեք հոգատարությունը բացարձակ վերահսկողության:

5. Վերլուծություններ: Պետք չէ վերլուծել ձեր հարաբերությունների ամեն դետալն ու եզրակացություններ անել, նա բավական ջերմ չէ, ուշադիր չէ և այլն: Թույլ տվեք, որ հարաբերությունները զարգանան իրենց հունով:
Փորձեք խուսափել հարաբերություններում ավելորդ վերահսկողությունից, լարվածությունից և լրացուցիչ խնդիրներ մի ստեղծեք: Ի վերջո, պարտադիր չէ, որ լիովին փոխեք ձեր կյանքը և դառնաք նրա առօրյայի պարտադիր բաղադրիչ: Թույլ տվեք, որ հարաբերությունները բնականոն զարգանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել