Եթե ուզում եք պահպանել երիտասարդությունը, պետք է խուսափեք որոշակի մթերքներից:
Դա կօգնի մաշկը պահել աննման և առանց կնճիռների:
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք պետք է սահմանափակեք սննդակարգում, եթե ուզում եք դեմքի իդեալական գույն ունենալ:
1. Աղ
Չափից շատ աղը կլանում է բջիջների ջուրը՝ առաջացնելով մաշկի չորություն: Կնճիռներն ավելի արտահայտված են լինում չոր մաշկի վրա, դա նաև հանգեցնում է դեղնավուն մաշկի, ուստի պետք է վերահսկեք սննդում աղի քանակը:
2. Չափից շատ խաշված կամ այրված միս
Հատկապես կարմիր միսը, երբ չափց շատ է եփվում, պարունակում է ածխաջրածիններ, որոնք նվազեցնում են մաշկում կոլագենի քանակը, որը մաշկին առաձգականություն է տալիս:
3. Ռաֆինացված շաքարավազ
Ռաֆինացված սպիտակ շաքարավազն առանձնակի օգտակար չէ առողջության համար, մաշկի համար ոչ մի օգտակարություն չունի: Շաքարավազը միանում է կոլագենին՝ նվազագույնի հասցնելով դրա ազդեցությունը, ինչի հետևանքով մաշկը դառնում է ավելի չոր, պակաս առաձգական, ավելի ընկալունակ կնճիռների նկատմամբ, ուստի ավելի լավ է ընտրել ոչ ռաֆինացված շաքարավազ:
4. Ալկոհոլ
Ալկոհոլը կնճիռներն ավելի նկատելի է դարձնում: