1in.am-ը գրում է.

Մարդը ռոմանտիկ հարաբերություններում խանդի պատճառով աստիճանաբար ընդունում է իր հակառակորդի բնավորության գծերն ու շարժումները՝ պարզել են ամերիկացի գիտնականները: Այս մասին հաղորդում է GlobalScience-ը: 

Վիլանովայի համալսարանի հոգեբան Էրիկա Սլոտերի ղեկավարությամբ անցկացված հետազոտությանը մասնակցել են 144 կին և տղամարդ, որոնք այդ ժամանակ ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել: 
Մասնակիցները նախ գնահատել են իրենց կարողությունները տարբեր ոլորտներում: 
Հոգեբանները սկսել են փորձի ժամանակ հետևել, թե ինչպես է սկսում մարդը փոխել իր մասին կարծիքը, երբ դիմացինը սկսում է բացահայտ հետաքրքրություն ցուցաբերել ինչ-որ մեկի նկատմամբ, կամ եթե այդ ինչ-որ մեկն է սկսում հետաքրքրություն ցուցաբերել իր կողակցի նկատմամբ: 
Ընդ որում՝ կամավորները նկարագրել են այդ երրորդ դեմքին բնորոշ գծերը: 
Հետազոտողները պարզել են, որ խանդը մարդկանց ստիպում է իրենց այլ կերպ վերաբերվել, նրանք ձգտում են նմանվել իրենց հակառակորդին: 
Նման ռեակցիան, ամենայն հավանականությամբ, ենթագիտակցորեն առաջանում է իր կողակցին ամեն գնով իր կողքին պահելու ձգտմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել