Hraparak.am-ը գրում է․

Կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածներին և վարակակիրներին սննդով ապահովում է «Արտլանչ» ընկերությունը, մենք կապվեցինք ընկերության գլխավոր մենեջեր Հրայր Թորոսյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ սնունդ է տրամադրվում և ի՞նչ հաճախականությամբ․

«Սնունդի տրամադրումը և ճաշացանկը համաձայնեցված է բժիշկների հետ, օրը 3-անգամյա սնունդ է տրամադրվում։ Իրենց համար առանձին ճաշացանկ է մշակվել, բժիշկների հետ համաձայնեցվում է ու ըստ դրա կատարվում է։ Սնունդը առաքում ենք «Արտլանչի» մոտակա կետը։ Ռազմական վարժարանում մեկուսացվածների սնունդը ևս մենք ենք ապահովելու։ Անվտանգության բոլոր միջոցառումները կազմակերպված է, մեր մեքենաները շատ մոտիկ չեն գնում, կա կոնկրետ զոնա, որից այն կողմ մենք չենք կարող գնալ, մնացածը արդեն ներսի աշխատող թիմն է կազմակերպում, որոնք մեր աշխատակիցները չեն»։

«Արտլանչի» մենեջերն ասաց, որ մենյուն հստակ չի հիշում, բայց խնդիրներ չեն ունեցել։

«Մենյուն այս պահին հստակ չեմ հիշում, բայց արտակարգ սնունդ է, ինչքանով որ ես մենյուին տեղյակ եմ, տեսել եմ, անգամ խորոված եմ ես տեսել։ Այդ մասով խնդիր չենք ունեցել, չափաքանակի հետ կապված խնդիր չենք ունեցել, տարբեր կողմերից գոհունակությունը գալիս է։ Ճիշտ է, մի դեպք եղավ, որ ինչ-որ բան էին գրել սննդի հետ կապված, այդպես էլ չհասկացանք, թե ինչի հետ էր կապված, բայց թե քանակի, թե որակի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել»։

Հարցրինք նաև, թե սննդի ապահովման ծառայությունները իրենց տրամանադրվել են մրցույթո՞վ, թե մեկ անձից գնման կարգով, նշեց, որ մանրամասներին չի տիրապետում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել