Իրանում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը, գրում է The Guardian-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ անցած շաբաթ օրը երկրում նոր տեսակի վարակի զոհ է դարձել 113 մարդ: Մահերը գրանցվել են 24 ժամվա ընթացքում:

Այժմ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 724-ի, իսկ ինչ վերաբերում է ախտահարվածներին, ապա նրանք 13 938-ն են:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել