Ես գիտեմ.. էս ամենը զուր պատրանքներ են ..
Ես խաբում եմ ինձ..
Ես խաբում եմ մարդկանց..
Դու չկա՜ս..
Էլ չկա՜ս սիրելիս...
Հոգիս տակն ու վրա է լինում..
Ուզո՜ւմ եմ շնչել աչքերիդ հոտը..
Ուզո՜ւմ եմ մատներս թաղեմ մազերիդ մեջ..
Ուզո՜ւմ եմ ցավալու աստիճան գրկել քեզ ..
Ուզո՜ւմ եմ ...
Հոգիս տակն ու վրա է լինում..
Ես չգիտեմ, ի՞նչ բառով կոչեմ այս վիճակը,
Կամ գուցե՞ սկսեմ հոլովվել աշխարհի բոլոր բառերը..
Ու կրկին կկանգնեմ քո անվան վրա..
Ես չգիտեմ, ի՞նչ ուժգին հոգոցով դուրս շպրտեմ քեզ՝ իմ միջից..
Գիտե՞ս, հոգնել եմ ...
Հոգիս տակն ու վրա է լինում..
Ես երջանիկ չե՜մ..
զարմանո՞ւմ ես..
Առաջին անգամ ես լսում ինձնից..
Իսկ գուցե՞ դու վաղուց դադարել ես ինձ լսել..
Հեռու ես..
Ճիշտ նույն ձև հոգիս է հեռվանում ինձից..
Փրկի՜ր նրան..
Խնդրո՜ւմ եմ ...
Ես... քեզ... խնդրում եմ ..
Ես քեզ երբեք չեմ խնդրել փրկել ինձ...
Ես միշտ փրկվել եմ ինքս..
Սիրելի՜ս..
Բայց քո սերը...
Ա՜խ, այդ սերը ..
Ե՜թե լիներ..
Ե՜թե գոյություն ունենար...
Բարկանո՞ւմ ես..
Գոյություն ո՞ւնի ..
Գիտեմ...
Ես խաբում եմ ինձ..
Դու խաբում ես քեզ..
Իսկ մարդիկ..
Մարդիկ չգիտեն, որ խաբված են ..
Ա՜խ, որքան ցավ եմ կուտակել ներսումս..
..Որքա՜ն անտարբերություն կա..
..Որքա՜ն կարոտ..
Ուզում եմ շնչել աչքերիդ հոտը..
Ուզում եմ մատներս խրեմ մազերիդ մեջ..
Ուզում եմ խորտակել նրանց..
Ուզում եմ քաշել-քաշել.. այնքա՜ն որ ցավա..
Ուզում եմ գոռաս ցավից..
Ուզում եմ ցավա այնքա՜ն ուժեղ, որքան ցավում է հոգիս..
Ուզում եմ զգաս ցավս..
..զգա ցավս..
Ու փրկիր..
Խնդրում եմ..