Քանի որ ուրիշ անելիք չկա, մի բան էլ ես ասեմ:

Արտակարգ դրություն ա պետք հայտարարել առնվազն Էջմիածին քաղաքում /հանրապետությունում էլ չէր խանգարի/ ու արգելել տեղաշարժը քաղաքից:

Հա, մարդկանց մի մասը, գուցե մեծ մասը կինքնամեկուսանա, կհետևի բոլոր խորհուրդներին ու լավ կլինի: Բայց մի մասը դուրս ա գալու, այդ թվում՝

- ես օրավարձով աշխատող եմ, պիտի գնամ Երևանում տաքսի քշեմ, որ տնեցիք սոված չմնան, լայվերով չեն սնվելու

- անկապ բան ա, պեռեցով արաղը քաշում ես քթերդ, ոչ մի պրոբլեմ չկա, գնա ֆռֆռա

- ես միջին վիճակագրական ձյաձ եմ /ծյոծին հանգիստ թողենք/ ու պարտավոր չեմ պատկերացնել իմ գործողությունների բոլոր ռիսկերը: Ես ինձ առողջ եմ համարում, բայց հիմա ապրում եմ մի քաղաքում, որտեղ օր֊օրի մարդ ա հիվանդանում: Да ну вас всех на х.й, ես գնացի Վարդենիս՝ ինքնամեկուսանալու:

Ամբողջ քաղաքից մի հոգի էլ տենց մտածի՝ մի ուրիշ քաղաք ա ռիսկի տակ ընկնում, իրա բոլոր առողջապահական ու ֆինանսական հետևանքներով: Նենց որ քաղաքը փակել ա պետք, իսկ սոցիալական խնդիրներ ունեցողներին առաջին անհրաժեշտության ապրանքով ապահովել /բայց դա արդեն արտակարգ դրության ռեժիմի հասարակ գործողություն ա:/

P.S. Ու որ պետք լինի, զինված ուժերի ստորաբաժանումներ էլ ա կարելի օգտագործել ռեժիմի պահպանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել