NRNAK.com-ում տեղադրված «Սերժ Սարգսյանը «վրաերթի» ենթարկեց Շմայսին» նյութից հետո ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը Մերձավանի «ասպետ» Շմայսը, այսօր կապվեց մեզ հետ: Հեռախոսազրույցի ընթացքում, իմ և NRNAK.com –ի աշխատակիցների հասցեին հայհոյանքներով ու սպառնալիքներով լեցուն մի այնպիսի «ծաղկեփունջ» նետեց, որ մի պահ ինձ թվաց խոսում ենք հանցավոր անցյալ ունեցող դատապարտյալի հետ: Պատկերացրեք, եթե լրագրողն է սպառնալիքներ ստանում ԱԺ պատգամավորի կողմից, ապա մյուսները ի՞նչ երաշխիք պետք է ունենան իրենց և իրենց ընտանիքի ապահովության համար, ո՞վ պետք է պաշտպանի մեզ այս խուժաններից: 
Հեռախոսազրույցից հետո Առաքել Մովսիսյանի հետ կապվեց NRNAK.com-ի մյուս լրագրողը, ում հետ խոսելու ընթացքում Շմայսը հանդես եկավ խիստ կրեատիվ-վերլուծական նախադասությամբ․ «Էդ Հովհաննես Եսայանին ասեք, ո՞վա իրա պատվիրատուն, ու՞մ մամանա ինձնից հղի»: 
Ես պահանջում եմ ապահովության երաշխիքներ ՀՀ նախագահից և ոստիկանությունից, հակառակ դեպքում, ոչինչ չի մնում անել, քան դիմել Ամերիկայի դեսպանատուն:

Հովհաննես Եսայան NRNAK.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել