Երկար ստատուս Էջմիածնի կնոջ մասին, որը ոչ մեկ չեք լայքելու
Ուրեմը արդեն ամեն ինչ անում են, որ իրանց անպատասխանատու ու անլուրջ վերաբերմունքի մեղքը մի կնգա վրա քցեն ու իրանք մաքուր դուս գան, դրա համար էլ նաև հենց նոր դեպքի մասին են խոսում միանգամից գրում են «այս դեպքը նույնպես էջմիածնի դեպքի հետա կապված» ու էնպես են գրում, ոնց որ` հորս արև մենք մեղք չունենք սաղ էն կնիկմա մեղավոր:
Եկելա Իտալիայից? Գիտեեեիք Իտալիա ինչ վիճակա, մեկուսացնեիք տեստերի պատասխանները իմանայիք նոր բաց թողեիք: Էտ կնիկը տաքություն ուներ? գիտեր որ կորոնավիրուսա??? թեստ էիք հանձնել ու ասել, բայց ինքը ասել էր ջհանդամիս ես գնում եմ նշանդրեք???
Հաաա? դուք որպես երկիր, որպես սահմանի պատասխանատու բոլոր քայլերը արել էիք, որ էտ կնիկը մեկուսանար:
Դուք էտ կնոջ գալուց հետո քանի անգամ եք զանգել ու ճշտել` ոնցա??? Քանի անգամ եք հերթական ստուգման համար բժշկական անձնակազմ ուղարկել էտ կնոջը ու իր հետ եկածներին???
Որևէ անգամ երկրորդ այց եղելա?
Հերիքա էլի ձեր ապաշնորհ ու անլուրջ վերաբերմունքի հետևանքով տեղի ունեցած լուրջ հետևանքների համար փորձեք «քավության նոխազ» հանեք ու դուք չոր դուս գաք:
Դուք եք մեղավոր, դուք եք սաղ արել, էտ ու մնացած մարդիկ կարան ու ցանկալի է ունենան պատասխանատվություն իրենց ու շրջապատի համար, բայց պարտադիր չի, որ բոլորը լինեն էտ ձև (հատկապես երբ նշանդրեքա), իսկ դուք պարտավոր էիք բոլորի հանդեպ լինեն պատասխանատու ու ուշադիր ու ոչ թե մի տաքություն չափեիք ու բրախեիք:
Օկեեեյ էտ կնիկը աշխարհի ամենաանպատասխանատունա (ասենք թե), բաայց դա հիմնավորում չի դուք պիտկ լինեիք աշխարհի ամենապատասխանատուն ու վիրուսի ամենավատ տարածմամբ երկրորդ տեղ ունեցող երկրից եկած մեր հայրենակիցների չբրախեիք, ցուցաբերեիք գերուշադրություն ու պահեիք հատուկ մեկուսացման մեջ:
Թերևս փիառի տեղ չէիք տեսնում, չեք արել, համ էլ որ էդքանին մեկուսացնեիք ոնց կարայիք հանգիստ հանրահավաք անեիք....
Իհարկե, էտ կնիկը անպատասխանատու քայլերա արել, բայց դուք ավելի անպատասխանատու եք ձեզ պահել, քան էտ կինը: