Չինացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդները առողջանալուց հետո կարող են թոքերի հետ կապված խնդիրներ ունենալ, գրում է South China Morning Post թերթը։

Եզրակացությունները հիմնված են վարակից արդեն ապաքինված 12 մարդկանց հետազոտությունների վրա։ Մարգարեթ արքայադստեր հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների կենտրոնի ղեկավար Օուեն Ցզենի խոսքերով՝ առողջացածները սկսում են շնչահեղձ լինել արագ քայլքի ժամանակ։

Բացի այդ, նրանցից ոմանց մոտ թոքերի աշխատանքի 20-30 % նվազում է դիտվում։ Բացի այդ, ինը հիվանդների թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները ցույց են տալիս, որ ախտահարված են նաև ներքին օրգանները։

Բժիշկը նաև հաղորդել է, որ նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ են նախատեսվում, որն ի սկզբանե մշակված է եղել էբոլայի բուժման համար են, սակայն բժիշկներն ուզում են տեսնել, թե որքանով է այն էֆեկտիվ կորոնավիրուսի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել