Լեհաստանի կառավարությունը որոշել է փակել երկրի սահմանները կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում երկիրը չի կարող թույլ տալ, բացել սահմանը օտարերկրյա քաղաքացիների համար: «Մենք պետք է դադարեցնենք այն օտարերկրացիների մուտքը, որոնք կարող են տարածել վիրուսը Լեհաստանում, – հայտարարել է նա՝ հավելելով, որ իշխանությունները նոր փուլ են մտնում վիրուսի դեմ պայքարում:
Մարտի 15-ից կդադարեցվեն միջազգային ուղևորափոխադրումները և երկաթուղային երթևեկությունը: Բացի այդ, խիստ վերահսկողություն է իրականացվում լեհական սահմանակետերում:
Լեհաստանի վարչապետի խոսքով, սկզբում այս ռեժիմը կիրառվելու է 10 օր՝ 20 օր երկարաձգելու հնարավորությամբ, իսկ հետո՝ մեկ ամիս: Բացի այդ, երկիր վերադարձած բոլոր քաղաքացիները 14 օր կլինեն կարանտինում: