Վեցամսյա Օարլան շտապ հոսպիտալացվել է, երբ նրա մարմինը ծածկվել է կարմիր բշտիկներով: Բշտիկները ծածկում էին երեխայի ամբողջ գլուխը և նույնիսկ ձախ աչքը: Բժիշկներն ու բարեկամները վախենում էին, որ Օարլան կարող է կուրանալ:
Օարլան վարակվել է հերպեսի վիրուսով՝ չնայած այն հանգամանքին, որ նրա մայրը՝ Հոլլի Քրոքշենքսը, թույլ չի տվել հյուրերին համբուրել նորածնին:
«Երբ ես դա տեսա, սարսափեցի: Ես գիտեի, որ նա կարող է կուրանալ: Այդ միտքն ինձ իսկապես վախեցրեց»,- ասում է Հոլլին:
Հիվանդանոցում երեխային կաթիլային նշանակեցին: Թեստերը ցույց տվեցին, որ հերպեսը տեսողության վրա չի ազդել:
Հոլլին ասում է, որ թույլ չի տվել, որ մյուս մեծահասակները համբուրեն Օարլային, հենց ինքն է համբուրել երեխայի ճակատը:
«Ես վախեցած էի: Մարդիկ կարծում էին, որ ես պարանոյա ունեմ, երբ թույլ չեմ տալիս, որ նրանք համբուրեն Օարլային, բայց ես տեսա, թե դա ինչի կարող է հանգեցնել: Ես ինքս չկարողացա զսպել ինձ և համբուրեցի նրա ճակատը ծնվելուց հետո, բայց այցելուներին թույլ չէի տալիս»:
Հոլլին չգիտի, թե ինչպես է վարակվել Օարլան: Բժիշկները ասում են, որ վիրուսը փոխանցվում է կապի միջոցով:

Երեխան արդեն 15 ամսական է, և նա լիովին ապաքինվել է, բայց մայրը դեռ թույլ չի տալիս նրան համբուրել:
«Մեր բախտը չբերեց, որ նա հիվանդացավ, բայց շատ հաջողակ էր, որ ապաքինվեց»,- ասում է Հոլլին:
Դոկտոր Քերոլ Կուպերը հիշեցնում է, որ հերպեսի վիրուսը ծայրաստիճան վարակիչ է: Աշխարհի բոլոր մարդկանց մոտ 90%-ը դրա կրողներն են, բայց ախտանիշների առաջին դրսևորումը սովորաբար ամենավատն է:
Այնուամենայնիվ, նորածինների մոտ այն չափազանց հազվադեպ է լինում: Այն կարող է փոխանցվել շրթունքից կամ կրծքով կերակրելու միջոցով, եթե մայրը կրծքավանդակի ջերմություն ունի:
«Երբ երեխաներս փոքր էին, ես նույնպես թույլ չէի տալիս, որ նրանց համբուրեն: Եթե դուք ինչ-որ բանով հիվանդ եք, ապա երեխաներին համբուրելը և հպվելը հիմնականում վատ գաղափար է»,- ասում է դոկտոր Կուպերը:
Հերպեսն առաջացնում է ցավոտ խոցեր («տենդ»): Այն փոխանցվում է մաշկի շփման միջոցով, սեռական ճանապարհով և անգամ համբույրների միջոցով:


