«Արյունոտ կիրակին» է նկարագրված այս նկարում։

1905 թվականի հունվարի 9-ին Գապոն անունով քահանան բողոքավոր աշխատավորությանն ուղղորդեց դեպի Ձմեռային պալատ։ Գապոնը գիտեր, որ երթի մասնակիցները գնդակահարվելու են, բայց, այդուհանդերձ, բանվորներին կոչ էր արել իրենց հետ վերցնել կանանց և երեխաներին։

Արյունոտ կիրակիի ժամանակ զոհվեց հազարից ավելի մարդ, վիրավորվեցին կրկնակի շատ։

Գապոնը դեպքի վայրից հաջողությամբ ծլկեց։ Նրա նպատակը ցարի դեմ ժողովրդին գազազեցնելն էր (թեկուզև մեծաթիվ զոհերի գնով), և նա հասավ այդ նպատակին։

Գապոնին ու նրա հետևում կանգնածներին արյուն էր պետք հետագայում այն իշխանության վերածելու համար։ Ասել է, թե՝ պողոսներն այն ժամանակ էլ մանիպուլյացիայի էին ենթարկվել ու թնդանոթի մսի ֆունկցիա կատարել իշխանության համար մղվող պայքարում։

Գապոն քահանայի կերպարն անմահ է։ Նա վերածնվում է տարբեր ժամանակներում և տարբեր ժողովուրդների մոտ։

Մարդկանց հրապարակներում հավաքելը, նրանց կրակի կամ հիվանդության բերան տանելն ու հետո բարեհաջող փախչելը (ինքնամեկուսացվելը) բոլոր ժամանակների պոպուլիստ-արկածախնդիրների սիրելի զբաղմունքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել