«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս մեկօրյա այցով Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու որքան էլ փորձ է արվում նրա ունեցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղեկություններն այլ բանի մասին են խոսում:

Դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել:

Ու խոսքը միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին չէ, որի վերաբերյալ Փաշինյանը ուզում է ստանալ Եվրոպայի «դաբրոն»: Մեր աղբյուրները պնդում են, որ ծանր խոսակցություններ են եղել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով: Ըստ տեղեկությունների, Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել անարդարությունների եւ կամայականությունների վրա:

Միեւնույն ժամանակ նշվել է, որ այս հարցով եվրոպական ատյանների որոշումները պատրաստ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել