Բոլոր նրանք, ովքեր խոսում են ԿԲ-ի ու բանկային համակարգի, դոլար-դրամ կուրսի մասին, մի խնդիր են լուծում՝ շեղում են հանրային ուշադրությունը կորոնավիրուսի թեմայից: Նախ՝ Նիկոլն ու Թորոսյան Արսենը տուզիկացրին վիրուսը, հետո էլ վարի տվեցին ռիսկերի կառավարման պրոցեսը՝ մարդկանց ուղարկելով «ինքնամեկուսացման», մինչդեռ պարզվեց՝ էդ մարդիկ ծնունդ-կնունք-հարսանիք են գնացել:
Ու հիմա, երբ պարզվեց, որ կորոնավիրուսը երկրաչափական պրոգրեսիայով աճում ա ու շարունակելու ա աճել, թեմա են ցրում, քանի որ հարցեր են առաջանում հիվանդանոցային հատուկ սրահների, մահճակալային տնտեսության հաշվառման և վերջապես թեստերի քանակը կտրուկ ավելացնելու մասին։ Հիմա գործ ունենք պանդեմիայի ապաշնորհ կառավարման հետ։
Իսկ ազգային արժույթի կառավարումը կամ դոլարի թանկացումը էս ամենի հետևանքն ա, որն առաջիկայում միակը չի լինելու։ Հետևաբար պետք ա խոսել ու վերացնել պատճառները, իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքները, մենակ Աստված գիտի, քանի որ կրիզիս մենեջմենթը 0-ական մակարդակի վրա ա: