Փաշինյանը լայվում ասում ա․ «Դե, մենք ամեն ինչ արել ենք կանխելու համար տարածումը՝ պլակատը տարածել ենք, եկածների ջերմությունը ստուգել ենք»: Ավելին՝ ասում ա․ «Նորվա նիստում մտածում էինք, թե ինչ պետք ա անեինք, որ չենք արել Էջմիածնի դեպքը կանխելու համար, ու եկանք այն եզրահանգման, որ, եթե մարդ ուզում է շրջանցել կանխարգելիչ մեթոդները, նա դա կանի: Մեզնից կախված ամեն հնարավորն արել ենք»:

Ուրեմն՝ ինչքան դիլետանտ են նորվա նիստի մասնակիցները, որ ոչ մեկ չի հելել ու ասել՝ Էջմիածնի դեպքը կանխելու լավագույն միջոցը աշխարհում վարակակիրների ու մահերի թվով երկրորդ տեղում գտնվող երկրից եկած մեր հայրենակիցների ժամանակավոր ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄՆ ԷՐ:

ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԶՈՀԵՐԻ ԹՎՈՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՐԻՑ ԵԿԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՍ ՏՈՒՆ, ՀԵՏՈ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՑՈՒՄ-ԲՌՆՈՒՄ, ՈՐ ՍԱՂ ՃԻՇՏ ԵՍ ԱՐԵԼ, ԻՆՔՆ Ա ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՏԱՐԱԾԵԼ Ա ՎԻՐՈՒՍԸ:

#Лавров

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել