Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում։ Հիվանդը կազմակերպությունում Ֆիլիպինների մշտական առաքելության աշխատակից է։ Այս մասին ռուսական Ինտերֆաքս գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները: 

«Հասարակության անվտանգության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Ֆիլիպինների մշտական առաքելության մեր գործընկերը հինգշաբթի կորոնավիրուսի թեստավորման դրական արդյունք է ստացել», - ասվում է առաքելության նամակում:

Փաստաթղթով հայտնվում է, որ Մշտական առաքելության հիվանդ աշխատակիցը զբաղվում է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի Իրավաբանական հարցերով վեցերորդ հանձնաժողովի գործերով։

«Վերջին անգամ նա 30 րոպեով ՄԱԿ էր այցելել անցած երկուշաբթի՝ մարտի 9-ին: Այն ժամանակ նա ոչ մի ախտանիշ չի ունեցել», - ասվում է զեկույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել