1in.am-ը գրում է.

Բժիշկները մկանների բջիջներում հայտնաբերել են ռեցեպտորներ, որոնց քիմիական խթանումը թույլ է տալիս գեր մարդկանց շուտ չհոգնել մարզումների ժամանակ, գրում է Nature Medicine-ը: 

Սքրիպսի հետազոտական ինստիտուտի գիտնականների միջազգային խումբը գեր մարդկանց մկանների աշխատունակությունն ուժեղացնելու միջոց է գտել: 

Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են սովորական ու գեր մկանների բջիջները: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել այն գեներին, որոնք ղեկավարում են բջիջների «էներգակայանը»՝ միտոխինդրիան: 

Ինչպես պարզվել է, գեր մկների մկանները պարունակել են չափազանց քիչ քանակությամբ Rev-erb-ալֆա ռեցեպտորներ, որոնք կապված են շաքարի մետաբոլիզմի հետ: 

Գիտնականների խոսքերով՝ ստացված արդյունքները թույլ են տալիս այդ դեղամիջոցն օգտագործել օգնելու համար գեր մարդկանց, որոնք փորձում են ազատվել ավելորդ քաշից աերոբիկայի, վազքի և այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել