Յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է ոչ միայն իր պատմությամբ, մշակույթով և տեսարժան վայրերով, այլև որոշ տեղական առանձնահատկություններով, որոնք զբոսաշրջիկների մոտ կարող են զարմանք և տարակուսանք առաջացնել։

Տոկիոյում, օրինակ, կարելի է երեխաների լացի մրցույթ տեսնել, իսկ Բանգկոկում՝ հսկայամողեսին հնազանդեցնելու։

Զբոսաշրջիկները շատ ուշադիր մարդիկ են, և նրանց պրպտուն հայացքներն անմիջապես նկատում են արտասովոր բաները։

Դրանցից մեկն էլ Իսպանիայի համար շատ սովորական մի բան է, որի մասին այսօր կպատմենք։ 2018 թվականին Reddit-ի օգտատերերից մեկը կիսվել էր շատ հետաքրքիր լուսանկարով։ Իսպանիայում փողոցի երկայնքով ամեն մի տան դռան մոտ ջրի շշեր են դրված, որոնց նպատակն առաջին հայացքից պարզ չէ։

Սակայն պարզվում է, որ այդ որոշումը շատ պրակտիկ իմաստ ունի։

Ինչպես և շատ երկրներում, Իսպանիայում նույնպես փողոցային կենդանիների քանակությունը շատ մեծ է։ Բնակիչներին հատկապես անհանգստացնում են կատուները, որոնք շատ են սիրում իրենց կարիքները հոգալ տան ցանկապատերի անկյուններում։

Պարզվում է, որ ջրով շշերը էֆեկտիվ միջոց են նման յուրահատուկ խուլիգանության դեմ պայքարելու համար։

Վարկածներից մեկի համաձայն՝ կատուները երբեք չեն կեղտոտում մաքուր ջուրը։

Ըստ մյուս վարկածի՝ նրանք պարզապես չեն սիրում մոտենալ շշերին, քանի որ վախենում են սեփական արտացոլանքից կամ ջրի վրա լույսի արտացոլումից, որն ազդում է տեղանքում իրենց ճիշտ կողմնորոշվելու վրա, հատկապես գիշերային ժամերին։

Պարզվում է՝ իսպանացիները միակը չեն, ովքեր օգտագործում են այս լայֆհաքը։

Նման շշեր կարելի է տեսնել նաև Ճապոնիայում և ասիական մի քանի այլ երկրներում, ինչպես նաև Իտալիայում և Հավայան կղզիներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել