Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: 

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարութունից, մինչև 52 կգ քաշային կարգում տոնելով միայն հաղթանակներ՝ եզրափակիչ գոտեմարտում նա 4:1 հաշվի առավելությամբ հաղթեց Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին և դարձավ «Ունիվերսիադա-2013»-ի առաջինը ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը:

Հավելենք, որ սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել