Վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից նախատեսում է Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ին (ֆեյքերի ՊՈԱԿ) լրատվական կայք ստեղծելու համար 54 մլն դրամ փող հատկացնել՝ հանրությանը իբր այլընտրանքային տեղեկատվություն մատուցելու համար։ Հիշեցնեմ՝ ամիսներ առաջ էլ Հանրային հեռուստաընկերությունն ակտիվ մուտք գործեց ինտերնետ հարթակ, և ի՞նչ փոխվեց, արդյո՞ք Հանրայինից մենք ստանում ենք այլընտրանքային և օբյեկտիվ տեղեկատվություն։ Ոչ, իհարկե ոչ։ Փոխարենը պետական միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն՝ իր ինտերնետային կայքով հանդերձ, ծառայում է այսօրվա իշխանությանը՝ ընդդիմության և իշխանության բացերը բարձրաձայնող քաղաքացիական հասարակության համար լինելով անհասանելի։ Այսպիսով՝ վստահաբար կարող ենք պնդել, որ պետական միջոցներով նոր ստեղծվող կայքով Նիկոլը լուծում է ընդամենը սեփական քարոզչական խնդիրները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել