ՇՏԱՊ

Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանն ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում #կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել, և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և շտապ օգնության ծառայության ուղելցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:

Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից, և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը․ Էջմիածնում հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է շտապ օգնության կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:

Հ.Գ. Հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք, մի խաբեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել