Tert.am-ը գրում է.

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Դատարանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու փաստաբանների ներկայացրած բողոքը՝ մերժելով քննիչների միջնորդությունը երկարաձգել նրա կալանքը: Թավադյանը գտնվում է  Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում և ժամերի ընթացքում նա ազատության մեջ կլինի»,- ասաց պաշտպանը:

Ըստ Խուդոյանի՝ դատավորը նշեց, որ նման որոշման պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է. «Ըստ էության հաստատվում է այն ինչ ասում էինք վաղուց՝ այս ընթացքում պարոն Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ, ինչի իրավական հետևանքներն ակնկալում ենք տեսնել առանձին պաշտոնատար անձանց քրեական հետապնդումների տեսքով»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ դատական նիստի ընթացքում նշել են, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որ դա լինի հիմնավոր կասկածի պատճառաբանությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել