Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է բարելավել. վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1578 մարդ, վարակվել է ընդամենը 24 հոգի, մահացել՝ 22-ը:
Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, երկրում վարակվածների քանակը հասել է 80,7 հազարի, նրանցից առողջացել են 61,4 հազարը, մահացել՝ 3 հազար 158-ը: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վիրուսից մահացության ցուցանիշը կազմում է 3,9 տոկոս:
Իրավիճակը բարդ է Իտալիայում, որը վերածվել է Չինաստանիի սահմաններից դուրս վարակի խոշորագույն օջախի. մեկ օրում այնտեղ մահացել է 168 մարդ: Կորոնավիրուսի բռնկման օրվանից այնտեղ վարակվել է 0 հազարից ավելի մարդ, 631-ը՝ մահացել:
Կորոնավիրուսի մեծությամբ երրորդ օջախում՝ Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 242-ով, երկրում նշվել է հիվանդության 7755 դեպքը: Մեկ օրում մահացել է վեց մարդ, իսկ ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է մահվան 60 դեպք:
Կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքերն են արձանագրվել Թուրքիայում, Բոլիվիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Շրի Լանկայում և Յամայկայում: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել գրեթե 110 երկրում: