Եթե դուք ուզում եք համոզված լինել, որ ձեր երեխան որևէ վտանգավոր իրավիճակում չի հայտնվի, դուք պետք է նախօրոք կարողանաք սովորեցնել երեխային վարքի ճիշտ կանոնները։
Տվեք նրան հետևյալ հարցերը։ Չի բացառվում, որ երեխայի պատասխանները ձեզ համար անակնկալ լինեն։
1. Ինչ անել, եթե ծնողները տանը չեն, իսկ ինչ-որ մեկը փորձում է բացել դուռը։
2. Կոնֆետ կվերցնե՞ս անծանոթ կնոջից։
3. Ինչ անել, եթե վարդակից ծուխ է դուրս գալիս, իսկ տանը մեծերից մարդ չկա։
4. Օտար մեծահասակ մեկը քեզանից օգնություն է խնդրում։ Կօգնե՞ս նրան։
5. Ինչ անել, եթե քեզ վրա շներ են հարձակվում։
6. Կգնա՞ս հասակակցիդ հյուր, որի հետ նոր ես ծանոթացել։
7. Ի՞նչ կանես, եթե տանը գազի հոտ զգաս։
8. Եթե վերելակի ես սպասում, և անծանոթներ են մոտենում, նրանց հետ վերելակ կնստե՞ս։
9. Ի՞նչ կանես, եթե նկատես, որ քեզ հետևում են։
10. Ո՞ւմ առջև է կարելի բացել դուռը, եթե տանը մենակ ես։
11. Ի՞նչ պետք է անես, եթե օտարը քեզ բռնում է և բաց չի թողնում։
12. Ի՞նչ կանես, եթե կորես ամբոխի մեջ։
13. Ի՞նչ կանես, եթե որոտի ժամանակ հայտնվես փողոցում։
14. Ի՞նչ կանես, եթե համացանցում ինչ-որ մեկը սպառնա քեզ կամ քո մտերիմներին։
15. Քեզ կանչել են խաղալու սառած գետի վրա։ Կգնա՞ս։
16. Կարելի՞ է արդյոք դեղատուփը վերցնել, եթե ծնողները տանը չեն։
Ահա և ճիշտ պատասխանները․
1. Պետք է շտապ զանգահարել ծնողներին, իսկ հետո՝ ոստիկանություն կամ փրկարար ծառայություն։ Այդ ընթացքում ծնողները կհասցնեն զգուշացնել հարևաններին, և երեխային կօգնեն։
2. Օտարի ձեռքից սնունդ, խաղալիքներ և այլ բաներ վերցնել չի կարելի ոչ մի դեպքում։
3. Հրդեհի առաջացման կամ բռնկման/գազի արտահոսքի դեպքում պետք է արագ դուրս գալ տնից, զանգահարել հրշեջ ծառայություն, փրկարար ծառայություն կամ գազի ծառայություն։ Ինքնուրույն հրդեհն անջատելը խստիվ արգելվում է։
4. Երբ մարդն օգնության կարիք ունի, առաջին հերթին մեծերին է դիմում, այդ պատճառով եթե որևէ մեծահասակ օգնություն է խնդրում, պետք է կտրականապես մերժել։ Պետք է արագ պատասխանել և անմիջապես հեռանալ։
5. Կենդանիների հարձակման դեպքում պետք է հանգստություն պահպանել և նրանց մոտ ագրեսիա չառաջացնել։ Շներին կարելի է շեղել որևէ իրի միջոցով՝ գլխարկի, հովանոցի։ Պետք է աստիճանաբար փորձել հեռանալ, որպեսզի շան հետ աչքերով չհանդիպեք և չշրջվեք նրան մեջքով։
6. Հյուր գնալ կիսածանոթ մարդկանց, նույնիսկ հասակակիցներին չի կարելի ոչ մի դեպքում։
7. Զանգեք փրկարար ծառայություն կամ գազի ծառայություն։ Սովորեցրեք երեխային խուճապի չմատնվել և չամաչել․ ավելի լավ է կեղծ կանչը, քան պայթյունը։
8. Վերելակ մտնելու առաջարկն օտարների հետ պետք է մերժել։ Երեխային սովորեցրեք, որ նման դեպքում ասի, թե սպասում է ծնողներին, որոնք հիմա մոտենալու են։
9. Պետք է մտնել մարդաշատ վայր (սուպերմարկետ, վարսավիրանոց, սրճարան) և այնտեղից զանգել ծնողներին ու հայտնել հետապնդման մասին։
10. Օտարների առջև դուռը բացելը խստիվ արգելվում է։ Դա վերաբերում է ցանկացած օտար մարդու՝ անկախ սեռից և տարիքից։
11. Պետք է հնարավորինս արագ գրավել մարդկանց ուշադրությունը։ Կարելի է գոռալ և կռվել։ Նաև խփել մոտ կանգնած մեքենաներին, հնարավոր է, որ միանա անվտանգության համակարգը։
12. Պետք է հանգստություն պահպանել։ Ամբոխի մեջ փորձել դեպի կողք անցնել, այլ ոչ թե փորձել գնալ ամբոխի ուղղությանը հակառակ։
13. Պետք է անվտանգ ծածկ գտնել։ Դա կարող է մոտակա խանութը լինել կամ մուտքը։ Պետք է հեռու մնալ ջրամբարներից, մետաղակոնստրուկցիաներից և բարձր ծառերից։
14. Ցանկացած տիպի սպառնալիքների դեպքում պետք է զգուշացնել ծնողներին, ոստիկանությանը։
15. Առանց ծնողների խաղալ սառած գետի վրա խստիվ արգելվում է։
16. Որպեսզի երեխան գիտակցի հետևանքները, ծնողները պետք է բացատրեն դեղերի վտանգավոր հետևանքների մասին։ Դեղերից օգտվել ծնողների բացակայության ժամանակ չի կարելի։