Քութաիսիում երկու զբոսաշրջիկներ անհետ կորել են այն բանից հետո, երբ հանգրվանել են տեղի հյուրանոցներից մեկիում: Այս մասին հաղորդում է Ռուսթավի-2-ը:
Ըստ հեռուստաալիքի տվյալների` ոստիկանությունը փնտրում է Նիդերլանդների 23-ամյա բնակչին, որին վերջին անգամ տեսել են քաղաքի կենտրոնում գտնվող «Բարաք» ռեստորանում: Հայտնի է, որ տեսախցիկները նրան որսացել են Ռութավելու կամրջի մոտակայքում:
Ըստ ընկերոջ` նա նիդելանդցու հետ եղել է ռեստորանում, որից հետո բաժանվել են, սակայն հյուրանոց ընկերը չի վերադարձել: «Նրանք մեզ մոտ մնացել են մոտ 1 ժամ, ընթրել են, մի քիչ խմել, բայց ոչ այնքան, որ հետո չկարողանային տեղաշարժվել»,- ասել են ռեստորանում:
Ինչպես նշում է Ինտերֆաքսը, ավելի վաղ այդ նույն հյուրանոցի եւ մեկ այցելու էլ է անհետ կորել: Իրանի քաղաքացուհու գտնվելու վայրը հայտնի չէ մարտի 7-ից: Երկրի ՆԳՆ-ը դեռեւս չի մեկնաբանում այս տեղեկությունները: