168.am-ը գրում է.

Գերմանիայի Սաքսոնիա Անհալտի տարածաշրջանի իշխանությունները մարտի 10-ին հայտնել են COVID-19 կորոնավիրուսի առաջին չորս հաստատված դեպքերի մասին, այսպիսով ախտահարվածներ կան ԳԴՀ-ի բոլոր 16 դաշնային երկրամասերում։

«Սաքսոնիա Անհալտում հայտնաբերվել են կորոնավիրուսի առաջին չորս հաստատված դեպքերը»,- հաղորդել է տարածաշրջանի կառավարությունը Twitter-ում: Խոսքը վերաբերում է տարածաշրջանի չորս բնակիչների: Նշվում է, որ նրանցից երկուսը վերադարձել են Իտալիայից, մեկն՝ Ավստրիայից: Նրանք բոլորը 20-ից մինչեւ 42 տարեկան են: Ընդամենը Գերմանիայում հասատված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,1 հազար դեպք, ընդ որում ավելի քան մեկ երրորդը՝ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի տարածաշրջանում: Երկու հիվանդ այդ տարածաշրջանում մահացել է նախօրյակին, նրանք դարձել են Գերմանիայում կորոնավիրուսի առաջին զոհերը, մարտի 8-ին վիրուսից եւս մեկ գերմանացի քաղաքացի է մահացել Եգիպտոսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել