Վիտամինային դիմակն օգտագործիր, այն արա շաբաթական 2 անգամ 1-2 ամիս (կախված է մազերի վնասվածության աստիճանից): Կուրսը կրկնել կարելի է 3 ամիս անց:
Դիմակ վնասված մազերի համար
Բաղադրիչները՝
- 1 սրվակ վիտամին В6
- 1 սրվակ վիտամին В12
- 1 սրվակ վիտամին В1
- 5 մլ ալոեի էքստրակտ
- 1 ճ/գ մազերի բալզամ
Պատրաստումը՝
-
Դեղատնային միջոցները խառնիր բալզամին և լավ խառնիր:
-
Դիմակի փոքր քանակություն քսիր դաստակիդ՝ համոզվելու հայմար, որ ալերգիա չունես։
-
Եթե 10 րոպե անց քսած մասում այրոց և կարմրություն չլինի, կարող ես դիմակը համարձակորեն քսել մազերիդ: Եթե մազերդ շատ երկար են, բալզամի քանակը կարող ես ավելացնել:
Օգտագործումը՝
1. Քսելուց առաջ մազերդ լավ սանրիր 5 րոպե խիտ խոզանակով:
2. Մազերդ լվա սովորական շամպունով և սրբիր սրբիչով: Դիմակը քսելիս դրանք չպետք է շատ թաց լինեն:
3. Քսիր դիմակը և հատուկ գլխարկ հագիր կամ գլխիդ տոպրակ փաթաթիր:
4. Գլուխդ սրբիչով փաթաթիր և սպասիր 20-30 րոպե, հետո դիմակը լվա տաք ջրով:
5. Մազերդ անմիջապես չսանրես, թող ինքնուրույն չորանան:
Դիմակը լավ է լվացվում իր բաղադրիչ բալզամի հաշվին: Պրոցեդուրան հերթագայիր բնական յուղեր և այլ բնական միջոցներ քսելով: