1in.am լրատվական կայքում թողարկվել էր նույն լրատվամիջոցի սեփականատիրոջ հետ հարցազրույց, որում Արման Բաբաջանյանը սպասվող հանրաքվեի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացնում։

Այդ հարցազրույցը պատրաստվում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ստուգեն փաստերը եւ քրեական գործ հարուցեն, սակայն լրատվականը հեռացրեց տեսանյութն իր կայքից եւ youtube-ի իր ալիքից։

Ենթադրում եմ, որ 37-ի հայտնի մատնիչը գիտակցել է, որ հերթական սուտ մատնությունն էր կատարել ու հրահանգել է վերացնել հետքերը։

Իսկ եթե այդպես չէ, ապա վերականգնեք հարցազրույցն առանց կրճատումների (մասնավորապես չջնջեք՝ «ՈՉ»-ի շտաբը թաղային քրեական հեղինակությունների միջոցով վախեցնում է հանրությանը, որպեսզի չմասնակցեն քվեարկությանը եւ այլն), որպեսզի հնարավորություն ունենամ այդ բոլոր տեղեկությունները ներկայացնելու իրավապահ մարմիններին։

Image may contain: 1 personNo photo description available.Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել