Panorama.am-ը գրում է.

«Չկա, որհէ հիմք և մեխանիզմ սիգի որսի կանոնակարգման ձգձգման համար։ Մենք պետք է չթողնենք մանրաձուկը բռնեն, ձվադրման ժամանակ որս կատարեն։ Մյուս ժամանակահատվածում պետք է կանոնակարգված ձևով որս կատարվի»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և հավելել. «Հույս ունենք այս տարի ամբողջությամբ կընդունվի փաթեթը և այնպես ինչպես անտառների դեպքում է ակնհայտ դրական փոփոխությունները՝ սիգի դեպքում նունպես կունենաք այն»։

Նախարարը հայտնեց, որ սիգի հետ կապված հարցերն խրոնիկ են, կան քրեական գործերով անցնողներ, դրանց թվում նաև տեսուչներ, որոնք տարբեր հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ։

«Բայց ես ավելի ռազմավարական լուծման մասին խոսեմ։ Մշակվել է օրենսդրական փաթեթը, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը։ Հիմա հրամանը կմշակվի և մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու։ Դրան զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են իրականացվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի։ Բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է փաստաթղթավորված լինի՝ անկախ նրանից, թե դա սիգ է, ծառ, թե քար»,- հայտարարեց նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել