Բայց էդ ջարդուփշուր արված դռներն ու տակնուվրա արված սենյակներն ու մնացած ամենը մանկական խաղ են էն բանի ֆոնին, որ զինված ոստիկանների տեռորից տանը գտնվող 5 տարեկան երեխան կորցրել է խոսելու ունակությունը։
Կրկնում եմ՝ դեպքից անցել ա 4 օր ոչ ՄԻՊ-ը, ոչ էլ որևէ իրավապաշտպան չեն արձագանքել կատարվածին, մինչդեռ առնվազն երեխայի դրվագը պարտադրում էր արձագանել։
Է՞ս էր ձեր երազած իրավական պետությունը։
Էս էր ձեր երազած նոր Հայաստանը․ Հայաստան, որտեղ մանկական ճակատագրե՞ր են խեղվում։
Է՞ս ա ձեր ժողովրդավարական բաստիոնը։
Հ.Գ․ Միայն կատարյալ դեբիլը կարա մտածի, որ իշխանությունը հավերժ ա, գիտենք, որ ձեր մեջ էդպիսիք շատ են, տիկնայք ու պարոնայք ձերքայլականներ։ Դուք էնքան կարմիր գծեր եք հատել, որ մարդասիրական միջանցք էլ չեն բացելու ձեր առաջ։ Չեք թողել նման շանս, քանի որ մոլորակի վրա չկա նենց մարդ, որը կարա պայմանական ապերներին վաղը հորդորի կամ համոզի ներել ձեզ։
Լավ, դուք ջհանդամ, բա ձեր երեխեքն ու թոռները մեղքը չեն՞՞՞
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել