Եգիպտոսում զբոսաշրջիկների այցելության համար բացել են աշխարհում պահպանված խոշոր քարե շենքերից ամենահինը՝ Ջոսերի աստիճանավոր բուրգը։ Այս մասին գրում է Daily Mail-ը ։
Կահիրեի մերձակայքում գտնվող Սաքարա գյուղում գտնվող տեսարժան վայրը բացվել է վերականգնումից հետո, որը տևել է 14 տարի։ Համալիրի մեջ է մտնում նաև Փարավոն Ջոսերի հնագույն դամբարանը. այն հասանելի է դարձել գրեթե 90 տարվա ընթացքում առաջին անգամ, այն բանից հետո, երբ փակվել էր 1930-ական թվականներին՝ անվտանգության պահանջներից ելնելով։
Վերականգնողական աշխատանքները սկսվել էին դեռևս 2006 թվականին, սակայն դադարեցվեցին հինգ տարի անց՝ երկրում հեղափոխություն սկսվելու պատճառով, այնուհետև կրկին վերսկսվել են 2013-ի վերջին։ Այս ընթացքում հաջողվել է մաքրել բուրգի բոլոր ներքին միջանցքները և ժամանակակից լուսավորման համակարգեր տեղադրել։ Այս նպատակների համար տեղական իշխանությունները 6,5 մլն դոլար են հատկացրել ։
Հայտնի է, որ Ջոսերի վեցաստիճան բուրգի տարիքը մոտավորապես 4,7 հազար տարի է կազմում, բարձրությունը 60 մետրից մի փոքր ավել է: Այն կառուցել է ճարտարապետ Իմհոթեփը: