Աշխարհում միակ լսնամաշկ (ալբինոս) օրանգուտանին ողջ և առողջ տեսել են Ինդոնեզիայի Բոռնեո կղզու անտառում: Այդ մասին հաղորդել Է NDTV կայքը։
Գյուղի բնակիչներն Ալբա անունով կապուտաչյա և բաց մազածածկով պրիմատին պահում էին վանդակում: Կենդանապաշտպաններն էգ օրանգուտանին վերցրել են 2017 թվականին: Երբ 2018 թվականի վերջին նրանք հասկացել են, որ Ալբան կարող է ինքուրույն բույն շինել և սնունդ հայթայթել, որոշել են նրան բաց թողնել վայրի բնության մեջ:
Մարտի սկզբին Բոռնեոյի oրանգուտանների գոյատևման ֆոնդը մոնիթորինգի է ենթարկել երեք օրանգուտանի, որոնց նույնպես վերջերս էին բաց թողել ազատության մեջ, և հայտնաբերել են, որ Ալբան ողջ և առողջ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել