Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին լքել է սիրուհուն, որը նրանից փոքր էր 49 տարով: Նրա նոր սիրելին ավելի երիտասարդ է, հաղորդում է The Guardian-ը:

83-ամյա քաղաքական գործիչը հանդիպում է 30-ամյա Մարտա Ֆաշինայի հետ, որն «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ է, որը գլխավորում է Բեռլուսկոնին: Կինը տեղափոխվել է նրա առանձնատուն, երբ նա դեռ չէր բաժանվել նախկին սիրելիից՝ 34-ամյա Ֆրանչեսկա Պասկալեից, որը չգիտեր նրանց հարաբերությունների մասին:

Հունվարին Պասկալեն իտալական մամուլին հավաստիացրել էր, որ տարեց քաղաքական գործչի նոր սիրավեպի մասին լուրերն անհիմն են: Նրա խոսքով, Ֆաշինան գիշերել է վիլլայում՝ կուսակցական գործերում Բեռլուսկոնիին օգնելու համար: Նա դժվարացել էր բացատրել պապարացիների նկարները, որոնցում Ֆաշինան և Բեռլուսկոնին զբոսնում էին նրա շան հետ: «Ինձ զվարճացնում է, որ խորհրդարանի անդամը զբոսնում է իմ շան հետ, բայց ես դրան դեմ չեմ»,- Պասկալեի խոսքը մեջբերել է Agence France-Presse-ը:

«Առաջ, Իտալիա» կուսակցության հայտարարությունը, որն աջակցում է Բեռլուսկոնիի և Ֆաշինայի սիրավեպը, շփոթեցրել է Պասկալեին: Նա հայտարարել է, որ այդ լուրը զարմացրել է իրեն: «Նա միշտ թանկ կլինի ինձ համար,- ասել է նա Բեռլուսկոնիի մասին: – Ես նրան մաղթում եմ մեծ երջանկություն և հուսով եմ, որ նա կգտնի մեկին, ով իրեն հոգ կտանի այնպես, ինչպես ես»:

Սիլվիո Բեռլուսկոնին ծնվել է 1936 թ.-ին: 1965 թ.-ին նա ամուսնացել է 24-ամյա Կառլա Դալոլիոյի հետ և նրա հետ ապրել մինչև 1985 թ.-ը: Երկրորդ կինը դերասանուհի Վերոնիկա Լարիոն էր, որը 20 տարով փոքր էր Բեռլուսկոնիից:

2010 թ.-ին նա հայտարարել էր, որ հոգնել է հանդուրժել «նրա բազմաթիվ սիրավեպերը» և բաժանվել էր նրանից: Այդ ժամանակ 74-ամյա քաղաքական գործիչն արդեն երկրորդ տարին ապրում էր իր նոր սիրուհու՝ 24-ամյա Ֆրանչեսկա Պասկալեի հետ:

Պասկելեն ամեն տարի Բեռլուսկոնիին համոզում էր ամուսնանալ իր հետ, բայց այդպես էլ չհասավ իր նպատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել