Իշխանությունը հերթական խաբկանքն է ստեղծում այս անգամ սփյուռքահայերի համար` հայտարարելով «իԳործ» ծրագրի մասին, որով սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Տոմսի գումար և 336 հազար դրամ հատկացնելով` իբր շահագրգռում են սփյուռքի բարձրակարգ մասնագետներին գալ Հայաստան և ստանալ լավագույն դեպքում 500 դոլարի չափով աշխատավարձ: Իհարկե, սա չաշխատող ծրագիր է և կանխամտածված խաբկանք, ինչպես նախկինում հայտարարված կադրային բազայի ստեղծումն էր, երբ մի քանի հազար դիմողներից 4-5 հոգի տեղավորվեցին պետական համակարգում աշխատանքի այն դեպքում, երբ քայլած ունեցող պաշտոնյաները գերդաստաններով էին տեղավորվում պետական համակարգ:

Իրականում հերթական անգամ Նիկոլը խաբում է հասարակությանը, սփյուռքի մեր հայրենակիցներին` ստեղծելով տպավորություն, թե իշխանությունը քայլեր է գործադրում պետական համակարգի բարելավման և հայրենադարձության ուղղությամբ: Այսուհետ սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ ասել-արդարանալու գոնե մի բան Նիկոլն ունեցավ, արդյունքը կարևոր չէ: Ընտրական տուրիզմի հույսին մնացած իշխանություններից լավ բան սպասել պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել