Ամերիկյան Time ամսագիրն իր կայքում տեղադրել է դիմանկարների ընտրանի՝ «Տարվա 100 կին» համարի շապիկի համար:

Սկզբնապես փորձագետներն առաջարկել են 600 թեկնածուների, որոնցից ընտրվել են 100-ը՝ յուրաքանչյուր տարվա համար մեկը:

Այնուհետև հայտնի նկարիչները 1920 թ.-ից ի վեր թողարկված համարների համար շապիկներ են ստեղծել: Դրանց վրա նրանք պատկերել են ամենաազդեցիկ կանանց՝ ստեղծելով դարի գլխավոր կանանց ցուցակը:

Ռուսաստանցիներից այդ ցուցակում  հայտնվել են Pussy Riot խմբի անդամները, որոնք «punk աղոթք» էին բեմադրել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում: Նրանք հայտնվել են 2012 թ.-ի շապիկին:

Նախագծում ընդգրկված են նաև Կոկո Շանելը, Մերիլին Մոնրոն, մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը և շատ այլ հայտնի կանայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել