Մենք հաճախ ենք համոզվում, որ հորոսկոպն ազդում է մարդու բնավորության, համապատասխանաբար՝ նրա կյանքի վրա։
Իրոք, աստղերը շատ բաներով կանխորոշում են մեր ճակատագիրը։
Այդ պատճառով շատ կարևոր է տեղեկացված լինել և իմանալ, թե ինչ է կարելի սպասել կենդանակերպի այս կամ այն ներկայացուցչից։
Այսօր կպատմենք, թե կենդանակերպի որ նշանից է կարելի ստորություն ակնկալել։
Աստղաբանության ոլորտի մասնագետները միաձայն խորհուրդ են տալիս զգուշանալ Երկվորյակներից, քանի որ նրանց համարում են կենդանակերպի ամենաստոր նշանը։ Իհարկե, նրանք բնավորության որոշակի դրական հատկություններ էլ ունեն։ Երկվորյակները բավական հավասարակշիռ են, չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ։ Նրանք շատ ակտիվ են։ Նրանք հրաշալի կերպով դուրս են գալիս ցանկացած բարդ իրավիճակից իրենց մարդամոտության և ճարպկության շնորհիվ։
Չնայած արժեքավոր և յուրօրինակ հատկությունների առկայությանը, նրանց հատուկ է նաև երկվությունն ու փոփոխականությունը։ Նա միևնույն ժամանակ և շատ կատակասեր կարող է լինել, և շատ լուրջ։
Բացի այդ, Երկվորյակները շատ են սիրում բամբասել։ Սա նրանց ամենաբացասական գիծն է։ Սովորաբար սա արտահայտվում է մարդկանց մեջքի հետևում նրանց վրա ցեխ շպրտելով։ Երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս, շրջապատի մարդիկ հաճախ դադարեցնում են նրանց հետ շփումը, ինչը օրինաչափ է։
Իհարկե, չպետք է մոռանալ, որ բացառություններ միշտ կան։