Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իսրայելի առողջապահության նախարարությունն արգելել է ձեռքով բարևելը, ողջագուրվելը, համբուրվելը, զանգվածային միջոցառումներին մասնակցելը։ Ուշագրավ է, որ հատկապես վերջին հորդորը հրապարակվում է խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:
Բացի այդ՝ առանց խտրականության 14-օրյա կարանտին է սահմանվում վարակից առավելապես տուժած եվրոպական և ասիական շուրջ 1 տասնյակ երկրներից ժամանած բոլոր քաղաքացիների համար:
Ընդհանուր առմամբ, Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 15 մարդ, որից երկուսը բուժվել են, իսկ 1000-ից ավել քաղաքացաիների համար էլ սահմանվել է կարանտին:
Հ․Գ․ Լուսանկարում կորոնավիրուսի թեմայով քննարկումից առաջ իրար են ողջունում Իսրայելի վարչապետն ու ԱՆ գլխավոր տնօրենը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2746837542020109&set=a.370763429627544&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել