Pastinfo.am-ը գրում է․

Կան երկու ձերբակալված անձ և բազմաթիվ բերման ենթարկված անձինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով «Վստրեչի Ապերի» հասցեում կատարվող քննչական գործողություններին։ 

«Նույնիսկ ազգականներ, որոնք եկել էին ուղղակի և ինչ-որ մեկի տանն են եղել, նույնիսկ այդ անձանց են բերման ենթարկել։ Բերման ենթարկելու կասկածանքը կողոպուտ և ինչ որ առևանգում»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ փաստաբանները տեղեկացված չեն եղել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ սա ոչ միայն ապօրինություն էր, այլև՝ վայրագություն։

«Երբ որ ես մտա տուն և բարձրացա երկրորդ հարկ, տեսա ննջարանում՝ Արամ Վարդանյանի հինգ տարեկան թոռը, աղջիկ երեխա, մոր գրկին դողում է, իսկ դիմակավորված և զենքները բաց , ննջասենյակում գոռգոռացող ոստիկաններ։ Դա զարհուրելի էր »,- ասաց Վարոսյանը։

Բացի այդ՝ փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ երեխան տուժել է և հիմա չի խոսում՝ վախի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել