Նկարում Լյուսի Քոչարյանը պարգևատրվում է Մելանյա Թրամփի և Պոմպեոյի կողմից։ Գիտե՞ք ինչի համար՝ խիզախության։ Խիզախությունն էլ նրանում է, որ նա իր էջում տեղադրել էր կանանց հանդեպ բռնության մասին տարբեր, իր ասելով, ստացված նամակներ։

Մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ոստիկանությունն այդպես էլ չհայտնաբերեց այդ նամակներում նշված անձանց, որպեսզի հարուցվեն քրեական գործեր՝ դրանով փաստելով, որ նշված նամակներն ուղղակի հորինվածքներ են։ Փաստորեն, այս մարդուն պարգևատրում են սուտ տեղեկություններ տարածելու համար։ Ինչու՞: Այս քայլով ԱՄՆ-ն ցույց է տալիս իր վերաբերմունքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հրատապության հարցում և, իհարկե, ի դեմս Լյուսիի՝ կերտում է Հայաստանում այդ կոնվենցիայի վավերացումով զբաղվող հանրային դեմք։

Լուրեր են պտտվում նաև, որ Լյուսին զբաղվում է տարբեր արատներ ունեցող երեխաներով, ինչը ինձ շատ զարմացրեց, ինչը ինձ շաաաատ զարմացրեց։ Բայց այս պահին չեմ ասի, թե ինչու։ Հավատացեք, շատ շուտով նոր բաներ կիմանաք այս կնոջ մասին և, մեղմ ասած, շատ կզարմանաք։ Էլ չեմ էլ ասում, որ նա ԱՄՆ-ում հանդիպելու է նաև Ադրբեջանի նույնատիպ հորինված պատմություններ գրողի հետ։

Կարծես թե պետք է հպարտանանք, որ մեր քաղաքացին արժանացել է նման բարձր պարգևի, բայց ինձ մոտ չի ստացվում։ Ինձ մոտ հաստատ չի ստացվի նաև պարծենալ «Մել» ֆիլմի՝ որևէ բեմում հաղթանակ տանելու կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել