Միացյալ Թագավորության առողջապահության ազգային ծառայությունը նախազգուշացնում է, որ հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն ընդունելու հիվանդների:

Միևնույն ժամանակ, երկրում այս պահին վարակվածների թիվը կազմում է ընդամենը 85 մարդ, ինչը գրեթե հազար անգամ պակաս է մայրցամաքային Չինաստանից:

Մասնավորապես, ավագ բժիշկներն ասում են, որ ամբողջ երկրում չկան բավարար մահճակալներ, անձնակազմ և ռեսուրսներ` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար:

Հայտարարվել է նաև լաբորատոր հետազոտության արդյունքների ձգձգումների, պաշտպանիչ դիմակների և սարքավորումների պակասի և կորոնավիրուսով կասկածելի հիվանդների համար մեկուսացման գոտիների բացակայության մասին:

Անգլիայի արևելքում պաշտպանիչ ռեսպիրատորները սակավ են, և արդեն եղել են դեպքեր, երբ հիվանդները 12 ժամ սպասել են հոսպիտալացման:

Ընդհանուր առմամբ, տեղական բժիշկները լուրջ անհանգստություններ ունեն Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի պատրաստվածության մասին ավելի մեծ մասշտաբով կորոնավիրուսի տարածման դեպքում: Ոմանք բացահայտ ասում են, որ կասկածելի կորոնավիրուսով հիվանդների նույնիսկ փոքր աճը բավարար է, որ ամբողջ համակարգը փլուզվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել