Հին իմաստուններն ու գուշակները չարի թագավորություն են որակել այն ժամանակահատվածը, որում դեռևս ապրում ենք և որն արդեն ավարտվում է: 
Հետաքրքիրն այն է, որ այդ ընթացքում իշխանությունը և իհարկե երկրների կառավարումը հիմնականում տղամարդկանց է տրվել: Կանայք միշտ մղվել են երկրորդ պլան, ու կրոններն անգամ հավասարություն չեն դնում տղամարդկանց ու կանանց միջև:
Գուցե այն պատճառով, որ կանայք ավելի մեծ պոտենցյալ էներգիա ունեն, ավելի հավասարակշռված են ու կառուցողական և կարող են ավելի լավ ղեկավարել?
Ամեն դեպքում սա է տղամարդկանց ղեկավարությամբ ձևավորված իրականությունը, ինչը չի գոհացնում, և ամենայն հավանականությամբ պատմության նոր ժամանակահատվածում չափազանց կմեծանա կանանց դերը: 
Պատահական չէ, որ արդեն իսկ կանայք ակտիվանում են կյանքի բոլոր բնագավառերում, անգամ քաղաքականության մեջ: 
Այո, որքան էլ որ դա դուր չգա որոշ տղամարդկանց, նոր ժամանակների իշխանությունը կտրվի հիմնականում կանանց և կվերականգնվի խախտված հավասարակշռությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել