Aysor.am-ը գրում է.

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցն այն մասին, որ գյուղացին կառավարության կոմղից անտեսված վիճակում է, քանի որ զրկվել է աջակցությունից, զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պատգամավորն առաջարկեց գյուղացու բեռը թեթևացնելու համար գոնե անձնական օգտագործման համար պարարտանյութեր ներկրելու դեպքում՝ գյուղացուն ԱԱՀ-ից ազատել: Նա նաև նշեց, որ դիզվառելիքի սուբսիդավորումը ևս դադարեցված է, ոռոգման համակարգում էլ լուրջ խնդիրներ կան, որոնք խնդիրներ են առաջացնում:

«Հարգելի կառավարություն, ի՞նչ եք մտածում և ի՞նչ եք անում այս խնդիրները լուծելու համար», - հետաքրքրվեց պատգամավորը:

«Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ եք Դուք, կներեք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս՝ իմանալով, որ դիզվառելիքի մեծ մասը գյուղապետարաններում մսխվում գնում էր, ու մնացած Ձեր ասած օգնությունները: Մենք գյուղացուն օգնում ենք աշխատել, Դուք ասում եք՝ «գողությունների մեխանիզմն ինչո՞ւ եք փակել», որոշ գյուղապետերի և որոշ «Ճ» կլասի պաշտոնյաների թողել ենք անտեր՝ լավ ենք արել, որովհետև տասնյակ քրգործեր կան դրանցով հարուցված», - ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ զարգացման ծրագրեր են իրականացվում գյուղերում, որի նպատակը գյուղացուն այնպիսի զարգացման տրամաբանության մեջ դնելն է, որ նա այլևս օգնության կարիք չունենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել