Aysor.am-ը գրում է.

ԱԺ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկման ժամանակ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ դատախազությունը թալանածը ժողովրդին վերադարձնելու գործառույթ չունի:

«Այստեղ հնչեցին կարծիքներ՝ «թալանածը վերադարձնենք ժողովորդին»: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատախազությունը թալանածը ժողովրդին վերադարձնելու գործառույթ չունի, իսկ եթե դուք նկատի ունեք պետբյուջեն, ուզում եմ բոլորս միասին և հարգարժան պարոն նախարարը (նկատի ունի ադարադատության նախարարին - հեղ.) աչքերը բացեն այսօրվա իրականության նկատմամբ. ընդամենը 300 մետր ներքև մի գեղեցիկ հիմնարկ կա, վրան էլ փակցված ՀՀ դրոշը, որտեղ մի նորընտիր դատավոր կա, որը ասում է՝ «ես աշխատանքի չեմ գնում, որովհետև այստեղ Սահմանադրական դատարան չկա» ու գումար է ստանում, հլը մի հատ էլ խրախուսանք է ստանում», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել