Panorama.am-ը գրում է․

2019 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ ապրիլի համեմատ, հարկային մարմնի աշխատողների թվաքանակը ավելացել է 88 հազարով »,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։

Վերջինիս խոսքով, հարկային մարմնում աշխատողների թվաքանակը ձևավորվում է բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկների արդյունքում։ Դեկտեմբեր ամսվա հարկային հաշվարկներով հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են շուրջ 629 հազար, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ ավելի է շուրջ 88 հազարով։

Աշխատողների թվաքանակի աճն, ըստ Թամազյանի, պայմանավորված է եղել հարկային վարչարարության, նոր աշխատատեղերի ստեղծման և հարկ վճարողների ինքնահայտարարագրման արդյունքում։

«Հիմնական աճը եղել է մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, մեծածախ առևտրի, սննդամթերքի արտադրման և ծառայությունների մատուցման ոլորտներում»,- ասաց Թամազյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել