Ալիևը սեփական հասարակությանը ոչ միայն կերակրում է ստով, այլ պարզապես նաև հիմարեցնում է։
Առաջնագծում իր կողմից սանձազերծած սադրանքների հետևանքով սեփական զոհերի առկայությունը արդարացնելու համար կրկին անցել է մեղադրական քարոզարշավի: Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ քրեական գործ է հարուցել «հայկական կողմից սադրանքի հետևանքով ադրբեջանական բանակի սահմանապահ զինվորի զոհվելու առնչությամբ»: Սա դեռ ամենը չէ, այնուհետև նկարագրում են, թե ինչ է եղել: Կրկին ըստ Ադրբեջանի՝ 2020թ.-ի փետրվարի 24-ին մենք իբրև թե փորձել ենք դիվերսիա անել, սակայն հենց սահմանի վրա իբրև թե տվել ենք զոհ ու հետ նահանջել: Ըստ այդ քարոզչամեքենայի՝ այդ կռվում «հերոսաբար զոհվել է մեկ սահմանապահ զինվոր»: Սա դեռ ամենը չէ։ Որպեսզի այս ամենն էլ ավելի հավատ ներշնչի, պարգևատրում են իբրև թե հայերի հետ կռիվ մեջ մտած մեկ այլ ադրբեջանցի զինծառայողի: Թվում էր, թե սրանով ամեն ինչ կսահմանափակվի, բայց չէ, արի ու տես, որ ադրբեջանական կողմը որպես ապացույց ունի նաև ավար հայերից խլած:
Հիմա՝ այս զավեշտի մասին: Այս նկարները, որոնք ակտիվ տարածում են գտնում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, իբրև թե ապացույց են իրենց ասածին, մինչդեռ սրանք բոլորովին հակառակն են ապացուցում:
Ջրի համար տարաները։ Այս տարրաները աշխարհի և ոչ մի երկրի բանակ, որքան էլ որ աղքատ լինի, չի օգտագործում հետախուզական կամ դիվերսիոն խմբերի համար, կան ջրատար-ջրապարկեր, որոնցից մեր բանակը լի ու լի ունի։)))
Պահածոյածված մթերք։ Եթե խումբը գնում է հակառակորդի թիկունք, որպեսզի գործողություն իրականացնի, ապա իր հետ տանում է այնպիսի մթերք, որի կրելը, փոխադրելը առավելագույնս հեշտ կլինի, որի օգտագործումից հետո առաջացած աղբը չի լինի գլխացավանք, որը կլինի այնպիսին, որ ոտքի վրա, քայլելու ընթացքում սնվելու հնարավրություն կտա:
Հաց։ Հացը գոնե կտրատեին, ինչ ասեմ)))
Ուսապարկ։ Այդքան մեծ, մաքուր ու անհասկանալի ուսապարկում այդքան քիչ ուսաբե՞ռ...
Իսկ որպեսզի այս ամենն ավելի ամբողջանա, ցուցադրում են փամփուշտներ, որ ավելի տպավորիչ լինի...
Մի խոսքով՝ հուսամ, որ Ադրբեջանում ցուցադրվող այս թատրոնը մեկ արարով կլինի, այլապես արկածախնդիրները կրկին կպատժվեն...